3 օգոստոսի 2009 - 15:05 AMT
2008թ. ՀՀ ԱԺ բոլորից շատ օրինագիծ է ներկայացրել «Օրինաց երկիրը»
«Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ բացթողումներ եղան կազմակերպչական առումով, ինչն էլ 5-տոկոսանոց շեմը չհաղթահարելու պատճառներից մեկը եղավ: Սակայն ես շատ եմ ասել եւ ասում եմ, որ Երեւանը դա դեռ ողջ Հայաստանը չէ եւ մեր կուսակցությունը միշտ ծանրակշիռ դեր է կատարել եւ ակտիվ է եղել ՀՀ քաղաքական կյանքում»,-ասյօրվա մամլո ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկրի» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Ըստ Մարգարյանի, «Օրինաց երկիրը» միշտ ակտիվ է եղել խորհրդարանում եւ 2008թ. մոնիտորինգի արդյունքներով 2008թ. ՀՀ ԱԺ բոլորից շատ օրինագիծ է ներկայացրել «Օրինաց երկիրը»:

Լրագրողների այն հարցին, թե ինչու է «Օրինաց երկիրը» պասիվ Արցախի խնդրի հարցում, նա պատասխանել է, որ կուսակցությունը սերտորեն աշխատում է այն ուղղությամբ, որ ԼՂՀ-ի մասին քննարկումների ժամանակ, որ կայանալու են ԵԽ-ՀՀ խորհրդարանական բարեկամության խմբում, ներկայացված լինեն նաեւ պատգամավորներ ԼՂՀ-ից, ինչն, ըստ Մարգարյանի, իրենց հաջողվել է: