24 ապրիլի 2002 - 21:48 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ՉՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱ ԽՆԴՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, պետք է հրաժարվի խնդրողի դերում հանդես գալուց: Խոսնակի կարծիքով` հարկավոր է պահանջել համաշխարհային հանրությունից ճանաչել այդ հրեշավոր հանցագործությունը: Հիշեցնենք, որ հայոց ցեղասպանությունը ճանաչել են 13 պետություններ: Ընթացիկ տարում եւս երկու երկրների խորհրդարաններում կքննարկվի այդ հարցը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: