29 օգոստոսի 2009 - 13:56 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների փաստաբանները կբողոքարկեն ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող փաստաբանները կբողոքարկեն Դաշնային վերաքննիչ դատարնի վերջերս ընդունած որոշումը, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտաերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով: Այդ մասին հայտրարել է Հայոց ցեղասպանության զահերի սերունդների շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը` Մարկ Գերագոսը: Նրա խոսքերով, դատարանի տվյալ որոշումը կարելի է բողոքարկել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը:

Ինչպես հայտարարել է Մարկ Գերագոսը, փաստաբանները պահանջում են, որպեսզի գործն ուսումնասիրվի ԱՄՆ-ի 9-րդ մարզային վերաքննիչ դատարանում, որն իրավաբանական շրջանակներում առավել հայտնի է որպես «դատալսում ամբողջ կազմով»:

«Դատարանի որոշումն անհեթեթ է: Այդ հարցը վերաբերում է ապահովագրությանը, եւ մենք հայց ենք ներկայացրել եվրոպական ապահովագրական ընկերության դեմ, որը ստանձնել է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների ապահովագրական պոլիսները վճարելու պարտավորությունը», - հայտարարել է փաստաբան Գերագոսը:

Հայ Դատի արեւմտյան բյուրոյի խորհրդի նախագահ Վիգեն Սոնենտ-Փափազյանը նշել է, որ ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը վիրավորական է ԱՄՆ հայկական համայնքի համար, եւ եթե այն անփոփոխ մնա, ապա Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար վտանգավոր նախադեպ կդառնա: