18 ապրիլի 2002 - 23:39 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ՊՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ
Ապրիլի լույս 17-ի գիշերը Կրասնոդարի քաղաքային գերեզմանատանը պղծվել են այդտեղ թաղված հայերի գերեզմանները: Ամբողջությամբ կամ մասնակիորեն քանդվել են 30 հայկական գերեզմանների տապանաքարերը: Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, դա սքինհեդների ձեռքի գործն է, որոնց այդ բարբարոսական ակտի իրագործմանն է ոգեշնչել Կուբանի ղեկավարության կողմից անցկացվող քաղաքականությունը: Ինչպես հայտնի է, Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունը նպատակադրվել է տեղահանել վերջին ալիքի բոլոր ներգաղթածներին, որոնց թվում քիչ չեն հայերը: Բարբարոսական ակտի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը չի կարծում, որ կատարվածը ուղղված է հենց հայերի դեմ, քանի որ պղծված գերեզմանների մեջ կան նաեւ գնչուների եւ ռուսների գերզմաններ: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը այդ կապակցությամբ հայտարարել է, որ «թույլ չի տա ապօրինի ներգաղթածների տեղահանման ալիքի վրա ազգային երկպառակություն սերմանել»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: