3 սեպտեմբերի 2009 - 18:16 AMT
Հայաստանը պետք է միասնական հայեցակարգ մշակի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
«Արմենական» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում իր բողոքն է հայտնում ՀՀ իշխանությունների վարած գաղտնի բանակցությունների եւ դրանց հետեւած հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ:

Կազմակերպությունն իր համաձայնությունն է հայտնում սեպտեմբերի 1-ին ՀՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարության հետ, որտեղ մասնավորապես նշված է, որ «ՀՀ նախագահի կողմից նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ, հարկավոր է սկսել քննարկումներ` ներհայկական հասարակական, քաղաքական, վերլուծական-գիտական, հանրային կարծիքն ուսումնասիրող կազմակերպությունների մասնակցությամբ, որի արդյունքում էլ հնարավորություն կստեղծվի մշակել հայ-թուրքական հարաբերություններին ուղղված, կյանքում կիրառելի ընդհանուր հայեցակարգ»:

Արմենական կազմակերպությանը հանդիսանում է 1885 թվին ծնունդ առած Արմենական շարժման գաղափարակիրը եւ նրա ընդունած հայրենասիրական գաղափարախոսության միակ հետեւորդը: