3 սեպտեմբերի 2009 - 21:33 AMT
Որքան Ռուսաստանը մոտ լինի Թուրքիային, այնքան արագ կընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը ազդում է հայ-թուրքական փոխհարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին Ստեփանակերտում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: «Որքան Ռուսաստանը մոտ լինի Թուրքիային, այնքան արագ կընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Մոսկվան դեմ չէ, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվի»,- նկատել է հայ դիվանագետը: Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: