8 սեպտեմբերի 2009 - 22:56 AMT
Երեւանի համագործակցությունը քույր քաղաքների հետ կխորանա
«Ավելի կոնկրետ, գործնական քայլեր է հարկավոր ձեռնարկել Երեւանի եւ նրա քույր քաղաքների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետությանդեսպան Տոդոր Ստայկովի հետ հանդիպման ժամանակ:

Դեսպան Ստայկովը բարձր է գնահատել քայլերը, որոնք ձեռնարկում են քաղաքային իշխանությունները մայրաքաղաքը բնակչության համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Նա նշել է, որ Երեւանն ու Սոֆիան համագործակցելու մեծ հնարավորություն ունեն ինչպես երկու մայրաքաղաքների կառավարման փորձի փոխանակման, այնպես էլ կոմունալ տնտեսության, բնապահպանական, տրանսպորտի, մշակութային եւ այլ ոլորտներում:

Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նշելով երկու մայրաքաղաքների միջեւ կապերն ընդլայնելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, ընդգծել է, որ պատրաստ է նպաստելու ցանկացած ծրագրի, որն օգուտ կբերի Երեւանին ու երեւանցիներին, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: