11 սեպտեմբերի 2009 - 19:38 AMT
Լեհաստանը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմա՞նը
Հայաստանը Լեհաստանից երեք երկաթուղային կազմ կգնի, որոնք կսպասարկեն Հայաստան-Թուրքիա գիծը: Անիվային գնացքների արտադրության Պոզնանսկի գործարանը` «Ցեգելսկի ՓԲԸ» դուստր ընկերությունը, պետք է Հայաստանին բեռնատար գնացքների երեք կազմ տրամադրի լոկոմոտիվների հետ միասին: Վերջերս Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը այցելեց գործարան: Այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական կողմին բիովառելիքով աշխատող փոքր էլեկտրոկայանների վաճառքի հնարավորության մասին, հաղորդում է լեհական Radio Merkury-ն: