11 սեպտեմբերի 2009 - 19:58 AMT
ՀԿԵՈՒ-ն ակտիվորեն հետաքրքրվում է առողջապահության ոլորտի նախագծերով
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են բժշկությանն ու առողջապահությանը, աշխատակիցների բժշկական սպասարկմանn եւ անձնակազմի բուժզննմանը վերաբերող հարցեր:

«Ապրիի հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանի վերջույթների վերականգնման ու երկարացման կենտրոնի կողմից, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀԿԵՈՒ-ն որոշեց ֆինանսավորել 9-ամյա Լիանա Հովակիմյանի վիրահատությունը:
«Ապրիի հպարտ» ծրագիրն իրականացվում է անապահով ընտանիքներին օժանդակելու նպատակով: Այժմ ՀԿԵՈՒ-ն պատրաստ է հովանավորել նոր հիվանդների:

ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն, հանդիսանալով «Ռուսաստանի Երկաթուղի» ԲԲԸ ձեռնարկության 100-րդ դուստր ընկերությունը, Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է: Կոնցեսիոն ղեկավարման ժամկետը` 30 տարի է, 10 տարի երկարացման իրավունքով առաջին 20 տարին աշխատելուց հետո` երկկողմ համաձայնությամբ: