16 սեպտեմբերի 2009 - 14:06 AMT
Սեպտեմբերի 26-27-ին Երեւանում տեղի կունենա «Ավտո-սիթի» ավտոշոուն
Սեպտեմբերի 26-27-ին Երեւանում` հատուկ ձեւավորված եւ սարքավորումներով զինված «Տուն դեպո» տարածքում տեղի կունենա իր տեսակի մեջ եզակի «Ավտո-սիթի» ավտոշոուն: Ինչպես պնդում են շոուի կազմակերպիչները, հղում անելով անցկացված հարցման արդյունքների վրա, սա խոշորագույն միջոցառումն է Հայաստանի բոլոր ավտոսիրողների համար, այն մեծ պահանջարկ ունի այցելուների եւ միջոցառման գործընկերների շրջանում:

«Ավտո սիթին», որը ունի ինչպես ցուցահանդեսի, այնպես էլ դասական ավտոսալոնի ձեւաչափ, այցելուներին կներկայանա 10 բաժիններով` մոտո եւ հիդրոտեխնիկա, ավտոպահեստամասեր, ավտոկոսմետիկա եւ աքսեսուարներ, յուղեր եւ ավտոքիմիա, ավտոէլեկտրոնիկա, թյունինք, ավտոսպաոսարկում, ավտոդողեր եւ սկավառակներ, անվտանգության համակարգեր, ավտովարկավորում եւ ավտոապահովագրություն:

«Ավտո-սիթիի» կազմակերպիչները հավաստիացնում են. «Մայրաքաղաքի ավտոշոուի այցելուներին եւ մասնակիցներին սպասում են բազում անակնկալներ, մրցույթներ եւ մրցանակներ:

Ավտոշոուի կազմակերպիչն է«FourthP» ընկերությունը: