16 սեպտեմբերի 2009 - 23:04 AMT
Կառավարության ժամանակավոր հանձնաժողովի հետեւությունները հիմնված են փաստերի բազմակողմանի ուսումնասիրության վրա
«2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների կառավարության ժամանակավոր հանձնաժողովը հիմք ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը եւ միջազգային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը»,- լրագրողներին ասաց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով կա եւ ուրիշ տեսակատ` հանձնաժողովի կողմից չկար հավասարակշռված մոտեցում: «Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ մարտի 1-ին դեպքերի քննության համար իրավապահ մարմինների կողմից նախատեսված էր անցկացնել օպերատիվ քննչական աշխատանք: Դրա փոխարեն քայլեր էին ձեռնարկվել, որոնք ուղղված էին զանգվածային միջոցառումների կասեցմանը, այսինքն կար մի որոշում, որը մնաց թղթի վրա, իսկ իրականում արվեց մի ուրիշ բան»,-ընդգծեց Մինասյանը: