18 սեպտեմբերի 2009 - 21:19 AMT
Արձանագրությունները խոչընդոտ չեն հանդիսանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար
«Մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ ակտիվ մասնակցելու ենք այդ թեմայով խորհրդարանական լսումներին», - այսօրվաճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքերով ոչ թե հայ - թուրքական արձանագրություններն են խոչընդոտում Ղարաբաղի հարցի լուծմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքական որոշ շրջանակներ, որոնք ձգտում են կապել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը վերը նշված խնդիրների հետ: «Պարզ է մի բան, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Ղարաբաղի խնդրի գնով», - նշեց Արամ Սաֆարյանը: