23 սեպտեմբերի 2009 - 14:38 AMT
Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների միջազգային կոնգրեսը
Սեպտմբերի 29-30-ին Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների «Անցյալի ու ներկայի միջեւ. Արդյոք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» խորագրով միջազգային կոնգրեսը, որի կազմակերպիչներն են Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիան (ԱՔՄԱ) եւ Հայաստանի ԱՔՄԱ-ն:

Գիտաժողովին կքննարկվեն ժամանակակից քննադատության հետ կապված հարցեր, ինչ նմանություններ եւ տարբերություններ կան այդ խնդիրների առնչությամբ, ինչ փոփոխություների է ենթարկվում արվեստի քննադատությունը ժամանակի հետ եւ այլն:

Կոնգրեսում Հայաստանը ներկայացնում են Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը, Հրաչ Բայադյանը, Արա Նեդոլյանը, Նազարեթ Կարոյանը, Վարդան Ջալոյանը: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են նաեւ ընդհանուր քննարկումներ, այցելություններ թանգարաններ ու ուսումնական հաստատություններ: