6 հոկտեմբերի 2009 - 16:43 AMT
Հայաստանի բուհերում ուսման վճարը ԼՂՀ, Ջավախքի եւ ՀՀ ուսանողների համար կդառնա նույնը
Այսօր ՀՀ Խորհրդարանում անցան քննարկումներ ՀՀ «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու մասին: Օրենքի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նա լրացումներ է
ներկայացրել այն օրենքներին, որոնք վերաբերում են Հայաստանում սովորողներին եւ Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի Սամխցե Ջավախքից ու Քվեմո Քարտլիից ուսանողներին: Օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ վերընշված շրջաններից ուսանողները պետք է վճարեն ուսման համար այնքան, որքան ՀՀ քաղաքացիները:
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին եւ Կառավարությանը տվյալ օրինագծում իրեն աջակցելու համար եւ հույս է հայտնել, որ օրենքն ուժ կստանա 2010թ-ի օգոստոսի 1-ից:

«Այս առավելություններից օգտվելու հնարավորություն կունենան այն դիմորդները, ովքեր Հայաստանի բուհեր կընդունվեն 20010-2011թթ», - նշեց Զոհրաբյանը` պատասխանելով PanARMENIAN.NET-ի թղթակցի այն հարցին, թե տարածվում է արդյոք այս օրենքը նրանց վրա, ովքեր արդեն ուսանում են երկրի բուհերում:

Տվյալ օրինագիծը բարձր է գնահատել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, նշելով, որ նորամուծությունները լավ նախադեպ կհանդիսանան Սփյուռքի երիտասարդների համար:

«Այս օրինագիծը կօգնի Արցախի Եւ Ջավախքի երիտասարդությանը զգալ իրենց հայ ժողովրդի լիարժեք անդամ», - նշեց իշխող Հանրապետական Կուսակցության
պատգամավոր Շիրակ Թորոսյանը: