6 հոկտեմբերի 2009 - 19:43 AMT
ՀՀ ՏՄՊՊՀ եւ Ռումինիայի մրցակցային խորհրդի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողովի եւ Ռումինիայի մրցակցության խորհրդիմիջեւստորագրվեց համագործակցության հուշագիր, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: Հուշագրի ստորագրմամբ երկու երկրների մրցակցային մարմինները նպատակ ունեն ստեղծել բարենպաստ պայմաններ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, խթանել եւ ամրապնդել մրցակցության օրենսդրության ոլորտում կողմերի միջեւ համագործակցությունը` հիմնվելով հավասարության եւ փոխադարձ շահերի սկզբունքների վրա:

Ըստ Հուշագրի, համագործակցությունն իրականացվելուէհետեւյալ ուղղություններով. փոխադարձաջակցություն` կողմերի առկա փորձի հիման վրա, հետազոտությունների, ուսումնասիրությունների, դիտանցումների, ստուգումների եւ վարույթների իրականացմանն առնչվող հարցերով փորձի փոխանակում, ինչպես նաեւ պրակտիկ օժանդակություն, տեղեկատվության փոխանակում եւ այլն: