7 հոկտեմբերի 2009 - 14:30 AMT
Կանանց շախմատի «Միկա» ակումբը 2-րդ պարտությունն է կրել Եվրոպայի ակումբային Գավաթում
Կանանց շախմատի «Միկա» ակումբը շախմատի Եվրոպայի ակումբային Գավաթի խաղարկության երրորդ տուրում 2-րդ պարտությունն է կրել` այս անգամ զիջելով լեհական «Պոլոնիա» ակումբին:

Հայաստանից հաղթանակով իր պարտիան ավարտել է վրացուհի Նինո Խուրցիձեն: Խարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Գալոյանը զիջել են իրենց մրցակիցներին, իսկ Էլինա Դանիելյանը կես միավոր է վաստակել:

Երրորդ տուրից հետո հայկական ակումբը կրկին ամփոփում է մրցաշարային սանդղակը: Սանդղակը միանձնյա գլխավորում է վրացական «Սամայան», որն իր հաշվում 5 միավոր ունի:

Հայ շախմատիստուհիների անհատական արդյունքները 2-րդ տուրում`

Էլինա Դանիելյան - Իվետա Ռայլիխ - 0,5:0,5
Խարիկա Դրոնավալի - Յոլանտա Զավադսկա - 0:1
Նինո Խուրցիձե - Կարինա Շչեպկովսկա-Խորովսկա - 1:0
Լիլիթ Գալոյան - Մոնիկա Կրուպկա - 0:1