8 հոկտեմբերի 2009 - 21:35 AMT
ՀՀ կառավարության պարտեզում կայացել է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց աշխատանքների ցուցահանդես
Հոկտեմբերի 8-ին Ազգային Ժողովի պարտեզում կայացել է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսը` հերթական միջոցառումն է, որը նվիրված է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար զվարճանքի կենտրոնի ստեղծմանը: Ցուցահանդեսում ներկայացված էին կոլաժներ, բատիկի աշխատանքներ, կտավներ եւ գոբելեններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` «Բարեկարգենք մեր գյուղը» եւ «Զարգացած ապագա» հասարակական կազմակերպություններն են: «Մեր ժամանցի իրավունքը» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոչ միայն դրամահավաք այդ կենտրոնի ստեղծման համար, այլ նաեւ իրականացնել սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց ինտեգրման նախագծերը:

Սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց ինտեգրման համար զբոսաշրջության, գեղարվեստի եւ սպորտի ոլորտներում կազմակերպվել էին միջոցառումներ Երեւանում, Սեւանում եւ Լեռնային Ղարաբաղում: