11 հոկտեմբերի 2009 - 00:44 AMT
Եվրահանձնաժողովը ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը
Եվրահանձնաժողովը ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ: «Հայ-թուրքական համաձայանագիրը կխթանի Հարավային Կովկասի երկրների զարգացումը»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, հաղորդում է m&g:

«Արձանագրությունների ստորագրումը վերահաստատում է Հայաստանի եւ Թուրքիայի` էջը թերթելու եւ նոր ապագա կառուցելու ցանկությունը»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները:

Հայտարարության մեջ ասվում է, որ Հանձնաժողովը սպասում է արձանագրությունների հաստատմանը «ժամանակացույցի համաձայն եւ առանց որեւէ նախապայմանի»: