15 հոկտեմբերի 2009 - 15:34 AMT
Քաղաքական կամքի առկայությունը Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման երաշխիքն է
«Մեր կարծիքով, այ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում տրամաբանական կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանը առաջինը վավերացնի այն, քանի որ հենց Թուրքիան էր սահմանի փակման նախաձեռնողը», Երեւանում կայացած մամլո ասուլիսին, հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում մեծամասնությունը կազմում են իշխող կուսակցությունները, ապա քաղաքական կամքի առկայության դեպքում Արձանագրությունների վավերացման գործընթացում չպիտի լինի ոչ մի խոչընդոտ: