19 հոկտեմբերի 2009 - 14:43 AMT
Երեւանում տեղի է ունեցել «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը
Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութային գործարարական կենտրոնում տեղի է ունեցել «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփվել են հայ-ռուսական կապերի պատմության, Հայաստանի տարածքում ռուսական բնակավայրերի ձեւավորման, ռուս համայնքի ներկա վիճակի եւ հանրապետությունում նրա դերակատարության մասին նյութերը: Գրքում բերված տվյալները հիմնված են ՀՀ Կենտրոնական արխիվի, ՀՀ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի, Հայաստանի ազգային գրադարանի արխիվների փաստաթղթերի վրա:

Գիրքը հրատարակվել է Արտերկրում ռոսւ հայրենակիցների աջակցության ծրագրի շրջանակներում, Արտերկրում հայրենակիցների գծով կառավարական հանձնաժողովի ֆինանսավորմամբ, որը գլխավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Երեւանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:

Գրքի հեղինակն է Իվան Սեմյոնովը` տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության ու աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրենը հրապարակել է շուրջ 40 գիտական ու գիտամեթոդական աշխատություններ ռուսերեն, հայերեն եւ իսպաներեն լեզուներով: 2001թ. հրատարակել էր «Անդրկովկասի մոլոկանների ու դուխոբոռների պատմությունը» մենագրությունը: