19 հոկտեմբերի 2009 - 19:41 AMT
Ջերմեյն Թեյլորը Աբրահամի հարվածից հետո ուղեղի լուրջ ցնցում է ստացել
Ամերիկացի Ջերմեյն Թեյլորը, ով նոկաուտի էր ենթարկվել Արթուր Աբրահամի կողմից շաբաթ օրը, մենամարտից անմիջապես հետո ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց: Թեյլորի Փրոմոուտեր Լու Դիբելլայի խոսքերով իր խնամակալը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր:

«Ջերմեյնը ստացել է ուղեղի լուրջ ցնցում: Նրա մոտ հայտնաբերվել են հիշողության ոչ մեծ կորուստներ: Հենց այս պատճառով էլ որոշում է կայացվել մոտակա օրերը
թողնել նրան բժիշկների հսկողության տակ: Այժմ նրա կողքին են գտնվում իր հարազատները», - փրոմուտերին մեջբերում է ESPN.com-ը:

Հիշեցնենք, որ Աբրահամի հետ մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ Թեյլորը բաց թողեց հուժկու հարված, բախվեց ռինգի ծածկույթին եւ մնաց պառկած մոտ մեկ րոպե: