21 հոկտեմբերի 2009 - 12:42 AMT
Հայ-թուրքական արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան` երկրի Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը պարզելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՍԴ մամլո ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը:

Ըստ Հայաստանի Սահմանադրության եւ «Միջազգային օրենքների մասնի» օրեքնի, Հայաստանի նախագահը միջազգային փաստաթղթերը ներկայացնում է Սահմանադրական դատարան` պարզելու համար, թե համապատասխանում են դրանք արդյոք երկրի գլխավոր օրենքին: Որոշում ընդունելով, ՍԴ-ն փաստաթուղթը ետ է ուղարկում նախագահին եւ միայն դրանից հետո այն կարող է ներկայացվել Ազգային ժողովի վավերացմանը: