21 հոկտեմբերի 2009 - 21:08 AMT
Ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը լրտեսություն էր անում հօգուտ Ադրբեջանի
Երեւանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը, որին կասկածում են ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:

«Օպերատիվ-հետախուզական եւ հետաքննչական աշխատանքների արդյունքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցում էր ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո կենտրոնը:

Գ.Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (պետական դավաճանություն եւ լրտեսություն): Հայրապետյանը պահեստի փոխգնդապետ է: 2007թ. նա հեռացվել էր Հայաստանի ԶՈՒ շարքերից ռազմական եւ ծառայողական կանոնակարգի կոպիտ խախտման համար:

Նույն գործով ձերբակալվել է նաեւ այլազգի մի քաղաքացի, որն իրականացնում էր կապը Հայրապետյանի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ: Այս քրեական գործով հետաքննությունը վարում է Հայաստանի ԱԱԽ քննչական վարչությունը: