22 հոկտեմբերի 2009 - 11:31 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանը կարեւորում է հարաբերությունների զարգացումը Ճապոնիայի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրընդունել էճապոնական «Մինոֆագեն» դեղագործական ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Տոկուիչիրո Ուտսունոմիայի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով ճապոնական պատվիրակության այցը ՀՀ կառավարություն` վարչապետը նշել է, որ մեր երկիրը կարեւորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը: Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ Ճապոնիայի նորանշանակ վարչապետը մեր գիտական հանրության լավ բարեկամներից է:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար` «Մինոֆագեն» ընկերության նախագահը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը բերել հայ- ճապոնական հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձելեն դեղագործական բնագավառում համագործակցությանխնդիրներին, մասնավորապես Հայաստանումդեղամիջոցներիարտադրության հնարավորություններին: Կառավարության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի տնտեսապես արդյունավետ ու հեռանկարային ծրագրերին: