22 հոկտեմբերի 2009 - 19:35 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Բաքուն «մանկան պես» կնեղանա Անկարայից
Ներկայումս թուրք-ադրբեջանական փոխհարաբերություններում քաղաքական դիմակայություն կա, բայց այն երկար չի տեւի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Երբ կարգավորման գործընթացն իր ավարտին մոտենա, մենք կբախվենք Բաքվի մանկական նեղացկոտության հետ, որը ժամանակի ընթացքում կանցնի»,- ասել է փորձագետը: Նրա կարծիքով, Բաքվի եւ Անկարայի փոխհարաբերություններում առկա լարվածությունը կդիտվի հայ-թուրքական սահմանի բացումից հետո 6 ամսվա ընթացքում, բայց, ի վերջո, Ադրբեջանը կհասկանա, որ այդպես շարունակելն իմաստ չունի: