25 հոկտեմբերի 2009 - 17:23 AMT
Շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում երկիշխանություն է հաստատվել
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի 17-րդ թիմային առաջնության 3-րդ տուրում, որն անցնում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում, տարել է իր երրորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ հաղթելով մրցաշարի առաջատար Լեհաստանի հավաքականին 3:1 հաշվով:
Չնայած նրան, որ Նելլի Աղինյանը արագ պարտություն կրեց Ջոաննա Դվորակովսկայից, Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները համոզիչ հաղթանակներ տարան եւ 2 միավոր վաստակեցին հավաքականի համար:
Երեք տուրից հետք ՀՀ հավաքականը վաստակել է 6 միավոր եւ Վրաստանի հավաքականի հետ միասին գլխավորոմ է մրցաշարային աղյուսակը: Չորրոդ տուրում երկու առաջատարները կխաղան իրար հետ:
3-րդ տուր` Հայաստան-Լեհաստան.
Էլինա Դանիելյան-Մոնիկա Սոկո-1:0
Լիլիթ Մկրտչյան-Իվետա Ռայլիխ-1:0
Լիլիթ Գալոյան-Իոլանտա Զավադսկա-1:0
Նելլի Աղինյան-Ջոաննա Դվորակովսկա-0:1: