27 հոկտեմբերի 2009 - 15:27 AMT
Բելգիայում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հուշ երեկո
Անտվերպենում տեղի ունեցավ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հուշ երեկո, որը կազմակերպել էր «Նուարդ» մշակութային միությունը:

Երեկոյի մասնակիցներին ցուցադրվեցին Հովհաննես Թումանյանի լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, վերջերս հրատարակված գրքերը:

Ինչպես հաղորդում է «Նուարդ» մշակութային կենտրոնը, Հովհաննես Թումանյանի կյանքի, ստեղծագործությունների եւ գործունեության մասին պատմել է միության նախագահ, «Լրագիր» թերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը: Ընթերցվեցին նաեւ Թումանյանի որոշ ստեղծագործություններ:

Միջոցառմանը ներկա էին Թումանյանի ծոռներ Սոֆյա Թումանյանը եւ Ռուբեն Քանքարյանը: