7 նոյեմբերի 2009 - 12:13 AMT
Լույս է տեսել «Կիլիկիա 1909. հայերի կոտորած» գրքի անգլերեն թարգմանությունը
Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտում հրատարակվել է Հակոբ Թերզյանի «Կիլիկիա 1909. հայերի կոտորած» գրքի նոր, կրճատված անգլերեն թարգմանությունը: Այդ գիրքը հրատարակվել էր 1912 թ. Ստամբուլում, որից հետո օսմանյան իշխանությունները այն բռնագրավել էին: Գրքում հեղինակը նկարագրել է 1909 թ. Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածի սարսափները, որն իրականացվել էր երկու փուլով եւ որի անմիջական վկան էր եղել:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի (Ֆրեզնո) պետական համալսարանում` Ադանայում հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում: Գրքում տեղ գտած տվյալների համաձան, միայն կոտորածների վերջին երկու շաբաթվա ընթացքում սպանվել էր 21 հազ. հայ: Հայերի նյութական վնասը կազմել էր մոտ 5. 400. 000 թուրքական ոսկե լիր:

Գիրքը թարգմանելիս Արա Ստեփան Մելքոնյանն ու Արա Սարաֆյանը այն դիտարկել են ոչ միայն որպես փաստագրական վկայություն Ադանայում հայերի կոտորածների, այլեւ որպես միջոց հետագա սերունդներին պատմելու տեղի ունեցած սարսափների մասին: