8 նոյեմբերի 2009 - 16:20 AMT
G 20 նախարարներն որոշել են շարունակել տնտեսության խթանման ծրագրերը
Նոյմեբերի 7-ին Շոտլանդիայի Սենտ Էնդրյուս քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենախոշոր տնտեսությունների խումբը ձեւավորող պետությունների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը: Գագաթնաժողովում G 20 նախարարները որոշել են շարունակել տնտեսության խթանման ծրագրերը մինչեւ որ տնտեսական աշխարհն աշխարհում այլեւս մտահոգիչ չլինի:

Եզրափակիչ կոմյունիկեում ասվում է, որ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության վիճակը բարելավվել է, եւ դա ճգնաժամի դեմ պայքարի համակարգված ջանքերի արդյունքն է: Մտահոգիչ է գործազրկության մակարդակը:

ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները կասկածներ են հայտնել տնտեսության մեջ պետական ներարկումները շարունակելու նպատակահարմարության առունով:

Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել G 20-ի երկրներին չհրաժարվել նման միջոցներին:

Գագաթնաժողովում ելույթ ունեցավ բրիտանացի վարչապետ Գորդոն Բրաունը: Նա հայտարարել է, որ բանկային համակարգի մասնակիցները պետք է առավել պատասխանատու լինեն հանրության առջեւ: Բրաունն առաջարկեց ձեւավորել մի հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն խնդիրներ ունեցող բանկերին եւ որոնց համալրումը կընթանա բանկերի տրանզակցիաների հարկադրման միջոցով, հաղորդում է BBC-ին: