11 նոյեմբերի 2009 - 17:59 AMT
Հայաստանում երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը չի բարձրանա
Տնտեսական ոչ մի հիմնավորում չկա երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը բարձրացնելու համար, հայտարարել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ընթացիկ տարում ուղեւորափոխադրման 18 ընկերություններ դիմել են նախարարությանը` խնդրելով բարձրացնել ուղեւորափոխադրման վարձը, քանի որ նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ վարձավճարները չեն համապատասխանում շուկայում գոյություն ունեցող գներին:

Իր հերթին նախարարության ներկայացուցիչները պահանջել են նրանցից, որպեսզի ներկայացնեն ուղեւորների փոխադրման համար վարձավճարները բարձրացնելու տնտեսական հիմնավորումներ: «Այդ 18 ներկայացուցիչներից ոչ մեկը չներկայացրեց համապատասխան հիմնավորում: Այդ պատճառով վարձավճարները չեն բարձրանալու, առավել եւս, որ դրա անհրաժեշտությունը չկա տնտեսական տեսանկյունից», - ասաց Սարգսյանը: