27 նոյեմբերի 2009 - 18:25 AMT
Ստավրոպոլում կրկին կառուցվել է սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
42 տարի անց Ստավրոպոլում կրկին կառուցվել է սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը քանդվել էր 1967 թ.: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ եկեղեցու գմբեթի խաչի եւ զանգերի լուսավորման արարողությունը, որը ղեկավարում էր Ռուսաստանի Հարավի Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը: Եկեղեցու շինարարությանը օգնել են բարեգործներ Ժիրիկ Մխոյանը եւ Աշոտ Առուստամյանը, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն:

Ռուսաստանի Հարավի Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսությունը հիմնվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի կոնդակով` 1997 թ., կենտրոնը գտնվում է Կրասնոդար քաղաքում: