27 նոյեմբերի 2009 - 19:34 AMT
«Աշխատանքային հմտություններ» նախագծի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Բելգրադում կայանալիք միջազգային մրցույթի եզրափակչում
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մոտ նորարարական գաղափարների խթանմանն ուղղված նախագիծը իրականացվեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ:

Երեւանում կայացած մամլո ասուլիսում Բրիտանական խորհրդի աշխատակից, «Աշխատանքային հմտություններ» նախագծի ղեկավար Նարեկ Թովմասյանը պատմեց մրցույթի փուլերի մասին: ՀՀ կրթության ու գիտության տարրական եւ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արտակ Աղբալյանը հույս հայտնեց որ «Աշխատանքային հմտություններ» մրցույթը ամենամյա կդառնա:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Կապիտոնովը կարեւորել է նման ծրագրերը ոչ միայն երիտասարդ մասնակիցների, այլ նաեւ մեծահասակների համար:

Միջոցառման պաշտոնական մասն ամփոփեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը` հայտարարելով մրցույթի եզրափակիչ հասած վեց մասնակիցների անունները: Նրանց թվում էին Անի Վանյանը Երեւանի պետական հումանիտար ուսումնարանից եւ Լեւոն Մադաթյանը Երեւանի ինֆորմատիկայի պետական ուսումնարանից: 2010թ. նրանք կմեկնեն Բելգրադ, որտեղ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույքի եզրափակչում, ինչպես նաեւ ստաժավորում կանցնեն Beeline-ում: