27 նոյեմբերի 2009 - 21:40 AMT
Ձեւավորվել է Եվրահանձնաժողովի նոր կազմը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ներկայացրեց իր նոր թիմը: Բարոզուն ողջունեց երկրորդ ժամկետում աշխատանքը շարունակող հանձնակատարներին: Նրանք 13-ն են: «Այդ թիմը, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, ունի փորձ եւ նոր գաղափարներ: Այժմ մենք ունենք նաեւ եվրոպական ծրագիր եւ եվրոպական թիմ»:
Լիսաբոնի պայմանագրի համաձայն Եվրահանձնաժողովի կազմում ընդգրկվել է 27 եվրահանձնակատար` մեկական ԵՄ յուրաքանչյուր երկրից: Նոր կազմը կհաստատվի Եվրախորհրդարանի կողմից: Առանցքային պաշտոնները բաշխվել են հետեւյալ կերպ.
ԵՄ ներքին շուկայի խնդիրների լուծմամբ կզբաղվի ֆրանսիացի Միշել Բարնիեն:
Մրցունակության հարցերի հանձնակատար դարձավ իսպանացի Խոակին Ալմունյան: Այդ պաշտոնում նա փոխարինեց Նելլե Կրուսին:
Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության գծով հանձնակատարի պաշտոնում ընտրվեց ֆին Օլլի Ռենը:
Առեւտրի պաշտոնը ստանձնեց բելգիացի Կարել դը Գյուհտին:
Իտալացի Անտոնիա Թայանին կվերահսկի արդյունաբերությունը:
Էներգետիկայի նախարարի մանդատը ստացավ Հյունտեր Էթթինգերը:
Կլիմայի եւ շրջակա միջավայրի հետ կապված նոր պաշտոնը զբաղեցնում է Կոննի Հեդեգորը:
Եվրահանձնաժողովի նոր կազմն աշխատանքը կսկսի հաջորդ տարվա սկզբին, հաղորդում է Եվրոնյուսը: