2 դեկտեմբերի 2009 - 20:38 AMT
ՀՀ ՊՆ Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը կդառնա Ազգային պաշտպանության համալսարան
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի`ԱՌՀՀ տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանն Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագետներին:

Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել ինստիտուտը Ազգային պաշտպանության համալսարանի վերածելու ծրագիրը: Նա նաեւ հաղորդեց հյուրերին, որ ինստիտուտի բարեփոխումը կատարվելու է ԱՄՆ Ռազմական ակադեմիայի չափանիշերով:

Պատասխանելով փորձագետների այն հարցին, թե ինչու է որպես հիմք ընդունվել հենց ամերիկյան մոդելը` Քոթանջյանն ընդգծել է, որ հումանիտար գիտությունների եւ ռազմական կրթության ոլորտում ամերիկյան մոդելն առավել արդյունավետն է: «Ես եկա այդ եզրակացության դիտարկումների եւ հետազոտությունների երկար տարիների ընթացքում»,-ասել է Հ.Քոթանջյանը: