3 դեկտեմբերի 2009 - 12:59 AMT
Deep Purple-ի մենակատար Յան Գիլանը բարեգործական համերգներով հանդես կգա Երեւանում
Deep Purple-ի մենակատար Յան Գիլանը երկու բարեգործական համերգով հանդես կգա Երեւանում:
Համերգները կանցնեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

Համերգներից գոյացած հասույթը կօգտագործվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Յան Գիլանն ու մյուս երաժիշտներն եղան այդ դպրոցում եւ Երեւանում կայացած մամլո ասուլիսում խոստացան վերականգնել դպրոցը:

Այն ժամանակ էլ հայտարարվեց, որ Գիլանը մտադիր է հանդես գալ Երեւանում Հայաստանի նվագախմբերից մեկի հետ: Ամենայն հավանականությամբ համերգներին կմասնակցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Համերգի կազմակերպիչներն են «Մեդիամաքս» գործակալությունը եւ Վիվա-Սել ընկերությունը: