4 դեկտեմբերի 2009 - 19:34 AMT
ՀՀ ԱԺ հանձնաժողովը ԼՂՀ ճանաչման հարցը հետաձգել է 90 օրով
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Լեռնային ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որը պատգամավորներին ծանոթանալու համար ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցությունը` հոկտեմբերի 15 -ին:

Հանձնաժողովում քննարկումները ցույց են տվել, որ հանձնաժողովի անդամներն օրինագծին բացասաբար են վերաբերվել, բացատրելով, որ այն կարող է խանգարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հաշվի առնելով հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը, առաջարկել է հետաձգել օրինագիծը 90 օրով, որն էլ ընդունել են հանձնաժողովի անդամները, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: