7 դեկտեմբերի 2009 - 19:20 AMT
Հայաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են խորացնել առեւտրա-տնտեսական հարաբերությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօրընդունել էԱրաբական ՄիացյալԷմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարությանղեկավարը կարեւորելէԷմիրությունների հետբազմաբնույթհարաբերությունների ամրապնդումնու խորացումը, որնարդեն իսկշոշափելի արդյունքներ է արձանագրել հանքարդյունաբերության եւ անշարժ գույքի ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելովբարեմաղթանքներիհամար, ԱնվարԳարգաշըկարեկցանքէ հայտնելերկրաշարժի տարելիցի առթիվ: Նկատելով, որ երկուերկրների միջեւ հարաբերությունները լավընթացք ունեն, ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը խոսել է առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակական դարձնելուն միտված ջանքերի մասին, այդ համատեքստում կարեւորելով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի համակարգել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը:

Նշելով, որ երկուերկրների միջեւհամագործակցությունը ընդլայնվումէ, ընդգրկելով նորոլորտներ, վարչապետ Տիգրան Սարգսյանըգոհունակություն էհայտնելԱրփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքները համաֆինանսավորելու պատրաստակամության համար, խոսել տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների, էներգետիկ եւ այլ բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերի մասին:

Հյուրի խնդրանքովվարչապետ Սարգսյանըներկայացրել էհայ-թուրքականերկխոսության վերջին զարգացումները, մտքերեն փոխանակվել տարածաշրջանի պետությունների հետհարաբերությունների զարգացմանշուրջ: