8 դեկտեմբերի 2009 - 22:48 AMT
Ստեփան Սաֆարյան. ԱՄՆ իր այցի շրջանակներում Էրդողանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Դեկտեմբերի 7-ն կայացած Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հետ որոշակի դարձրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին դեկտեմբերի 8-ն ՀՀ ԱԺ-մ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերով, մամլո ասուլիսի ժամանակ Օբաման եւ Էրդողանը նշել են, որ կողմերը հասել են համաձայնության համագործակցության տարբեր ոլորտներում, եւ միայն մեկ առաջարկությամբ ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել շարունակել հայ-թուրքական մերձեցման գործընթացը:

«Այդ հանդիպումից Հայաստանի համար բացասականն այն է, որ ԱՄՆ-ի նախագահը լռեց Թուրքիայի վարչապետի հայտարարությունը այն մասին, որ հայ-թուրքական ենթատեքստում կարեւոր են հայ-ադրբեջանական հարաբերությունները: Լռության մատնվեց նաեւ թուրք վարչապետի նախապայմանը այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները պետք է ավելի համակարգեն իրենց ուժերը ղարաբաղյան հարցի լուծման համար, որը դրական կանդրադառնա ներկայիս հայ-թուրքական մերձեցման գործընթացի վրա», - ընդգծել է պարոն Սաֆարյանը: