15 դեկտեմբերի 2009 - 13:56 AMT
Հայաստանի մարքսիստական կուսակցությունը դուրս է գալիս ընդդիմադիր դաշինքից
«Շնորհակալություն եմ հայտնում Հայ ազգային կոնգրեսի իմ բոլոր գործընկերներին համագործակցության համար, քանի որ իմ ղեկավարած քաղաքական ուժը դուրս է գալիս այդ ընդդիմադիր բլոկից»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի, ՀԱԿ-ի կուսակցությունից դուրս գալու պատճառն այն է, որ այդ քաղաքական դաշինքը այդպես էլ չկարողացավ դառնալ համաժողովրդական ընդդիմության առաջնորդը եւ նեոլիբերալ ժողովրդավարական գաղափարախոսության գեներատորը հանրության համար: «Այդ ընդդւմադիր դաշինքը չկարողացավ հայ հանրությանը ներկայացնել նոր ազգային հայեցակարգ, արտաքին եւ ներքին քաղաքականության նոր դոկտրին եւ այդպես էլ մնաց ՀՀՇ-ական ընդդիմություն»,-ասել է Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծել է նաեւ, որ այսօրվա դրությամբ հայ ժողովրդի առջեւ երեք գերխնդիր է ծառացած` ժողովրդի միավորումը հոգեւոր-գաղափարախոսական ոլորտում, ազգի անվտանգության ֆիզիկական ապահովումը եւ Հայաստանի պատմա-աշխարհագրական ամբողջականության վերականգնումը: «Նշված խնդիրների լուծման համար պետք է ձեւավորել սկզբունքորեն նոր քաղաքական ուժ նոր առաջնորդի հետ»,-ասել է մարքսիստը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որ քաղաքական ուժի հետ կհամագործակցի Հակոբյանը ՀԱԿ-ից դուրս գալուց հետո, Դավթյանը նշել է. «Առաջին հերթին Աստծո, հետո` հայ ժողովրդի հետ»: