16 դեկտեմբերի 2009 - 13:15 AMT
Թուրքիան ցանկանում է չեզոքացնել Հայաստանին որպես տարածաշրջանային գործոն
Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության արգելքի կապակցությամբ, դժվար թե երբեւէ կարտացոլվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը:

«Արգելված քրդամետ կուսակցությունը այն քաղաքական ուժն էր Թուրքիայում, որը կողմ էր Արձանագրությունների վավերացմանը: Եվ դա բնական է, քանի որ Այդ Արձանագրություններով հայկական կողմը ուղղակի մատուցում է Արեւմտյան Հայաստանը քրդերին», - ասել է քաղաքագետը:

Նրա խոսքերով, ալեկոծությունները, որոնք առաջացել են Թուրքիայում DTP արգելքի հետեւանքով, չեն ստիպի Անկարային դիմել լրացուցիչ քայլերի դեպի Հայաստան: «Իր համար կարեւոր է միայն մեկ բան` Թուրքիան ցանկանում է չեզոքացնել Հայաստանին որպես տարածաշրջանային գործոն», - ընդգծել է պ-ն Աղայանը: