16 դեկտեմբերի 2009 - 17:26 AMT
Սենատոր Ջո Լիբերմանն ու կոնգրեսմեն Լինդա Սանչեսն աջակցում են Հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը
Սենատոր Ջո Լիբերմանն ու կոնգրեսմեն Լինդա Սանչեսը միացել են Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի այն գործընկերներին, ովքեր աջակցում են ԱՄՆ Կոնգրեսում Հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկած Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) հաղորդագրության մեջ:

«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Լիբերմանին եւ կոնգրեսմեն Սանչեսին` սկզբունքայնության եւ Թուրքիայի ժխտողականության դեմ վարած քաղաքականության համար: Մենք հույս ունենք ԱՄՆ Կոնգրեսում մեր գործընկերների հետ համատեղ աշխատել, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում հասնենք բանաձեւի ընդունմանը», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը:

Թիվ 252 բանաձեւը 2009 թ. մարտի 17-ին ներկայացրել էին կոնգրեսմեն Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը: Այս բանաձեւը պաշտպանում են 135 կոնգրեսմեն:

ԱՄՆ Սենատին ներկայացված թիվ 316 բանաձեւն ունի 10 կողմնակից: