16 դեկտեմբերի 2009 - 18:06 AMT
«ԱրմենՏել»-ը «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի մեկնարկից ի վեր շուրջ 5000 դիմում է ստացել
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի մեկնարկից` դեկտեմբերի 8-ից ի վեր ընկերությունը ստացել է Hi Line ծառայության միացման շուրջ 5000 դիմում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ստացված դիմումները հնարավորինս սեղմ ժամկետում բավարարելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, եւ դեկտեմբերի 15-ի դրությամբ հաճախորդի կողմից ներկայացված հայտի բավարարման միջին ժամկետը չի գերազանցել 24 ժամը:

Չնայած այնփաստին, որ ակցիայինկատմամբ հետաքրքրությունը եւ ստացվողհայտերի քանակը մինչեւօրսշարունակաբար աճում է , «ԱրմենՏել» ընկերությունը ջանք չի խնայում ստացված հայտերը բավարարելու ժամկետը հնարավորինս կրճատելու համար:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում, որ անհրաժեշտ բոլոր սարքավորումներն առկա են բավարար քանակությամբ եւ ակցիայի շրջանակում ներկայացված բոլոր դիմումները կբավարարվեն: Բացի այդ, որակյալ տրաֆիկի նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով մեկուկես անգամ ավելացվել են արտաքին կապուղիները:
«Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի շրջանակում Hi Line ծառայության նկատմամբ աննախադեպ պահանջարկի պայմաններում միացումների ուշացման համար Ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը: