17 դեկտեմբերի 2009 - 12:56 AMT
Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում կմասնակցի ATP մրցաշարին
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաստատել է իր մասնակցությունը Բուենոս Այրեսի ATP մրցաշարին: Մրցաշարը կանցնի փետրվարի 14-21-ը Արգենտինայի մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է championat.ru-ն, մրցանակային հիմնադրամը կազմում է 600 000 դոլար:

Նալբանդյանից բացի, մրցաշարին կմասնակցի եւս մեկ արգենտինացի` Խուան Մոնակոն: Երկու թենիսիստներն արդեն հաղթել են Բուենոս Այրեսի մրցաշարում` Մոնակոն 2007թ., Նալբանդյանը` 2008-ին: Այժմ Մոնակոն 41-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային դասակարգման աղյուսակում, իսկ Նալբանդյանը` 64-րդ:

Հիշեցնենք, որ վերջերս Նալբանդյանը վերականգնվում էր վնասված ազդրի վրա տարած վիրահատությունից: