28 դեկտեմբերի 2009 - 12:02 AMT
Հայաստանում ավելացել է բասկետբոլով զբաղվող մարդկանց քանակը
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, «Հատիս» ակումբի վերածնունդից եւ հատկապես նրա հաղթանակներից հետո, բասկետբոլով զբաղվող մարդկանց թիվը Հայաստանում աճել է: «Այդ փաստն ինձ ուրախացնում է, քանի որ մեր նպատակն է ոչ միայն վերականգնել «Հատիսը»: Ես ցանկանում եմ, որ բասկետբոլն մեր երկրում զարգանա: Դրա համար հարկարավոր է աշխատանք եւ կրկին աշխատանք»:

Ըստ Ռոստոմյանի, բասկետբոլի զարգացման համար հարկավոր են սպորտային դահլիճներ, բասկետբոլի դպրոցներ եւ համապատասխան կառույցներ: «Անշուշտ, հարկավոր են նաեւ լավ մասնագետներ եւ մարզիչներ,-ասել է ֆեդերացիայի նախագահը, պետք է ուշադիր աշխատել պատանիների հետ: Եթե մեզ հաջողվի ստեղծել լավ պատանեկան խմբեր, ապա արդյունքն ապագայում ակնհայտ կլինի: Այնպես որ, 2010 թվականին մենք շատ աշխատանք կունենանք»:

2010թ. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանաց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խաղերը: