13 հունվարի 2010 - 20:01 AMT
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ սկանդալ է առաջացել
Թուրքիայի ԱԳ նախարարությունը ետ է կանչել Իսրայելում Թուրքիայի դեսպանին ի պատասխան Իսրայելի ԱԳ նախարարության «նվաստացնող» վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է Ազատության ռադիոկայանը, Թուրքիայի դեսպան Օգզուզ Չելիկոլը չգիտի կվերադառնա արդյո՞ք նա Իսրայել:

Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել է. «Իսրայելի ԱԳ նախարարության տեղակալը կանչել է Թուրքիայի դեսպանին, որպեսզի քննադատի թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրվող «Գայլերի հովիտ» սերիալը, որտեղ Իսրայելի իշխանությունների կարծիքով Իսրայելի եւ հրեաների դեմ քարոզչություն է իրականացվում: Նախարարությունում դեսպանին չընդունեցին ըստ կանոնակարգի, եւ ստիպեցին սպասել միջանցքում»:

Իսրայելի ԱԳ նախարարության տեղակալ Դանի Այլոնը պաշտոնապես ներողություն է խնդրել Թուրքիայի դեսպանից. «Հրեաների դեմ ուղղված Թուրքիայում իրականացվող քարոզչության վերաբերյալ իմ բողոքը ուժի մեջ է, սակայն դա իմ ոճը չե` նվաստացնել դեսպաններին, եւ հետագայում ես ավելի դիվանագիտորեն ինձ կպահեմ», - ասել է Այալոնը:

Սակայն, թուրքական կողմին Այալոնի ներողությունները չբավարարեցին: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ եթե մինչեւ երեկո Իսրայելը ներողություն չխնդրի, ապա մեր դեսպանը ետ կկանչվի Թուրքիա:

Հանրահայտ «Գայլերի հովիտ» թուրքական հեռուստասերիալը իսրայելական զինվորներին ներկայացնում են որպես երեխաներին առեւանգողների եւ ռազմական հանցագործերի: