22 հունվարի 2010 - 15:09 AMT
Հայաստանը Պատանեկան ամառային օլիմպիական խաղերի 3 ուղեգիր է նվաճել
2010թ. օգոստոսի 14-26-ին Սինգապուրում կանցկացվեն պատանեկան ամառային օլիմպիական առաջին խաղերը: Ծրագրում ընդգրկված է 25 մարզաձեւ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յուրաքանչյուր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) հատկացրել է (ըստ մարզաձեւերի) սահմանափակ տեղեր:

Ձյուդոյի մրցաշարին կմասնակցի Դավիթ Ղազարյանը (Վանաձոր, 60 կգ): Նա վարկանիշը ձեռք է բերել 2009թ. Եվրոպայի (3-րդ մրցանակակիր) եւ աշխարհի (5-րդ տեղ) պատանեկան առաջնություններում: Ծանրամարտի մրցումներում հանդես կգան երկու մարզիկներ` Թաիլանդում 2009թ. կայացած աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով:

Սինգապուրյան խաղերի ուղեգիր ձեռք բերելու նպատակով Հայաստանի մարզիկները կշարունակեն մասնակցել նաեւ մյուս մարզաձեւերի վարկանիշային մրցումներին (բռնցքամարտ, հրաձգություն, մարմնամարզություն եւ այլն): 2012 թ. Ավստրիայի Ինսբրուկում նախատեսված են պատանեկան ձմեռային օլիմպիական առաջին խաղերը:-