23 հունվարի 2010 - 15:53 AMT
Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց մրցաշարի առաջին տուրը
Հունվարի 22-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի կանանց մրցաշարի առաջին տուրը: Առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհիներ Վանաձորից, Գյումրիից, Աբովյանից, Սիսիանից եւ մեկ ներկայացուցիչ Երեւանից:

Ամենամեծ վարկանիշն ունի Սիրանուշ Անդրեասյանը (2224), իսկ Լուսինե Կարապետյանը 1903 միավորով վարկանիշի 10 տեղն է զբաղեցնում:

Առաջին 5 պարտիաներն ավարտվեցին հետեւյալ կերպ`

Մարտիրոսյան Լիա - Կարապետյան Լուսինե 1:0
Խանամիրյան Անի - Հայրապետյան Աննա 0:1
Գասպարյան Մարիաննա - Քալաշյան Վարդուհի 1:0
Խառատյան Անահիտ - Մովսիսյան Նաիրա 0:1
Գասպարյան Նարինե - Անդրեասյան Սիրանուշ 0:1

Առաջնությունը կավարտվի փետրվարի 4-ին:

Շախմատը 64 վանդակներով տախտակի վրա հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել տախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` դասական Ձիու քայլի մասին խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում արտադրվում է խաղի համակարգչային մոդելավորումը: