3 փետրվարի 2010 - 18:30 AMT
Սիրիայում կբացվի Հայաստանի պատվո հյուպատոսություն


Փետրվարի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը Դեր էզ Զոր քաղաքում (Սիրիա) կբացի Հայաստանի պատվո հյուպատոսություն: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը Սիրիայում կհանդիպի պաշտոնատար անձանց հետ, PanARMENIAN.Net-ի լրագրողին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Սիրիայի Համատեղ բիզնեսի միության նախագահ Լիոն Զիկին ասել է. «Հյուպատոսությունը Դեր էզ Զորի բնակչության հետ համագործակցության առումով ունի հոգեւոր եւ խորհրդանշական մեծ նշանակություն»: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի հյուպատոս է նշանակվել Դեր էզ Զորի բնակիչ, սիրիահայ Սուրին Վարկանյանը, գրում է Սիրիայի «Ալ Վաթան» թերթը: