Փետրվարի 15-ից 26-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա թումանյանական բաց ստուգատես: Ստուգատեսի ընթացքում կցուցադրվեն տիկնիկային, բեմական, ստվերային ներկայացումներ, անհատական տեսապատումներ, ռադիոներկայացումներ, տեսաֆիլմեր եւ այլն: Լավագույն տեսանյութերը կարժանանան կրթահամալիրի սահմանած Ընտանեկան Տոն հատուկ մրցանակին եւ կներկայացվեն կրթահամալիրի կայքում:
Մրցույթը կանցկացվի 9 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրում կլինի մեկ հաղթող եւ Թումանյանի հեքիաթների հերոսների անուններով մրցանակ: