9 փետրվարի 2010 - 13:41 AMT
«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից 5 մլն դրամ են գողացել


Փետրվարի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները <b>գողություն</b> կատարելու կասկածանքով Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ստեփան Հովակիմյանին:

Պարզվել է, որ նա ոմն Վազգենի եւ Վահանի հետ հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, հարմարեցված բանալիով բացելով «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղը` չհրկիզվող պահարանից գողացել են 5.048.000 դրամ եւ 1.000 ՌԴ ռուբլի:

Գողության մասին նախկինում չի հայտնվել: Կատարվում է քննություն, հաղորդում է Ոստիկանության մամլո ծառայությունը: